ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար»

Վարչապետ Հովիկ Աբրահամյան. «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար»
16.05.2015 | 16:53

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել 2015 թ. միասնական քննությունների կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և քննական կենտրոնների ղեկավարները:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մելիքյանը զեկուցել է 2015 թ. միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնք մեկնարկել էին ս.թ. հունվարից: Նշվել է, որ այս տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն: Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում: Գագիկ Մելիքյանը նշել է, որ քննական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում:
Վարչապետը հետաքրքրվել է քննական կենտրոններում առկա խնդիրներով և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրանց լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միասնական քննական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովման համար: «2015 թ. միասնական քննությունները պետք է լինեն առավելագույնս թափանցիկ և արդար: 2014 թ. այս առումով հանրությունից մեծ դժգոհություն չի եղել, և այս տարի քննությունները որակական առումով պետք է ավելի լավը լինեն, ամենակարևորը, պետք է հասարակության վստահությունը վերականգնենք», - նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2015 թ. միասնական քննությունները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում և անարդարության յուրաքանչյուր դեպքի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Վարչապետը նշել է, որ պետության նպատակը կրթության ոլորտում ազնիվ և արդար մրցակցության պայմանների ստեղծումն է, որպեսզի յուրաքանչյուր դիմորդ գիտելիքներն իրացնելու և բարձրագույն կրթություն ստանալու հնարա

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ