Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանը վավերացրեց Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը

Հայաստանը վավերացրեց Ղրղզստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը
16.06.2015 | 15:22

ԱԺ-ն հունիսի 16-ին վավերացրել է ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը։ Կողմ է քվեարկել 91 պատգամավոր, դեմ՝ 4-ը («Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը)։ Ձեռնպահ չի եղել:
Հունիսի 4-ին Ղրղզստանի անդամակցության արձանագրությունը հավանություն էր ստացել ՀՀ կառավարության կողմից։

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ