Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թուրքիայում նորընտիր պատգամավորները երդում կտան վաղը

Թուրքիայում նորընտիր պատգամավորները երդում կտան վաղը
22.06.2015 | 14:43

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վաղը մեկնարկում է Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը: Հունիսի 23-ին պատգամավորները, ամենատարեց պատգամավոր, ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) 77-ամյա Դենիզ Բայքալի գլխավորությամբ, երդում կտան խորհրդարանում: Պատգամավորների երդմնակալությունից հետո կսկսվեն խորհրդարանի 26-րդ նախագահի ընտրությունները՝ գաղտնի քվեարկությամբ: Առաջին երկու փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է 550-հոգանոց Մեջլիսում ստանա 2/3-ի աջակցությունը՝ 367 քվե, երրորդ փուլում՝ պարզ մեծամասնություն՝ 276 քվե (50%+1): Եթե թեկնածուին չի հաջողվում ընտրվել նաև երրորդ փուլով, ամենաշատ քվեներ ստացած երկու թեկնածուի համար կազմակերպվում է 4-րդ փուլը, ուր և ամենաշատ քվեներ ստացած թեկնածուն ընտրվում է խորհրդարանի նախագահ:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ