ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

5 բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում

5 բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում
25.10.2015 | 14:51

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը դիմում հայտ են ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ`ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու համար:
Ավելի վաղ ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում հայտ էին ներկայացրել նաև Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Մովսես Խորենացու անվան համալսարանը: Այս մասնագիտական ուսումնական հաստատություններն արդեն իսկ ՈԱԱԿ են ներկայացրել իրենց ինքնավերլուծությունը, կազմվել է հավատարմագրման գործընթացի ժամանակացույց:
Ընթացքի մեջ է նաև Եվրասիա միջազգային համալսարանի հավատարմագրման գործընթացը:
Կառավարության որոշման համաձայն`մինչև 2018 թվականը Հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն:
Հավատարմագրման գործընթացն արդեն իսկ անցել է 16 բուհ:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ