ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կգա՞ Ծառուկյանը ԱԺ

Կգա՞ Ծառուկյանը ԱԺ
20.11.2015 | 00:47

Փետրվարյան հայտնի իրադարձությունններից հետո Գագիկ Ծառուկյանը խորհրդարան ոտք չի դրել, ավելին, կրկին հայտարարեց, թե «քաղաքական էջը փակել է»։ Չնայած չի ներկայանում «աշխատանքի», քաղաքականությունն այլևս չի հետաքրքրում նրան, բայց շարունակում է մնալ պատգամավոր։ Այս շաբաթ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նորից հիշեցրեց. «Ստացվում է, որ երկրի ԱԺ-ն կինոթատրոն է, որ այդ նույն մարդը երբ ուզենա՝ չգա, իսկ երբ չուզենա՝ էլի չգա»։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այս առնչությամբ ասաց. «Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությունն արել է, որտեղ հստակ ասված է ամեն ինչ։ Որևէ մեկին խորհուրդ չէի տա նման շահարկումներ և վերլուծություններ անել»։ Դուք՝ որպես նրա կուսակից, տեղյա՞կ եք՝ Ծառուկյանն ԱԺ երբևէ գալո՞ւ է, թե՞ այդ էջն էլ է իր համար փակել՝ հետաքրքրվեցի։ Կուսակիցը վերստին հղում արեց Ծառուկյանի հայտարարությանը և խուսափեց հարցին հստակ պատասխանելուց։ Այլ բան դժվար էր ակնկալել Ծառուկյանի կուսակցից, քանի որ անգամ ԲՀԿ նախկին ղեկավարը չգիտի՝ ինչ է իրեն սպասում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ