ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Շմայսը կամաչի, գլուխը կխոնարհի

Շմայսը կամաչի, գլուխը կխոնարհի
01.12.2015 | 17:20

Հավատացի՞ք: Բնականաբար` ոչ: Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայսը) երբեք չի փայլել պատգամավորին վայել պահվածքով, նորություն չէ: Բայց այսօր դա ամրագրել է նաև ԱԺ էթիկայի հանձնաժողովը, որտեղ քննարկվել է Առաքել Մովսիսյանի դեմ ուղղված հայցը և պատգամավորը «մեղավոր» է ճանաչվել: Ընդ որում, որոշումը միաձայն ընդունվել է` Շմայսը անվայել պահվածք ունեցող պատգամավոր է: Այս հայցի պատճառն էլ այն է եղել, որ պատգամավորը սպառնացել էր բռնաբարել նրանց, ովքեր կվիրավորեն պաշտպանության նախարարին և նրա ընտանիքին:
Ըստ ընթացակարգի, էթիկայի հանձնաժողովի որոշումներն առաջիկա նիստում հրապարակվելու են: Այսինքն՝ առաջիկա քառօրյայի սկզբին ԱԺ ամբիոնից հերթական անգամ Շմայսը կհամարվի ոչ վայել պահվածքով պատգամավոր: Եթե ոմանց թվում է, թե սա «դաս» կլինի նրան ու աջ ու ձախ էլ «յուրահատուկ» սպառնալիքներ չի տեղա, սխալվում են: Հաշվի առնելով այդ միջադեպին հաջորդած ու նախորդած այլ «դրսևորումները», միանշանակ կարելի է ասել, որ էթիկայի հանձնաժողովն անգործ չի մնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ