ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով
11.02.2016 | 18:20

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապօգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան:
Նշվում է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք, որը միակն է Հայաստանում:
Ընթացիկ տարվա 1,5 ամիսների ընթացքում իրականացվել է 46 կանչ, որից 30-ը՝ ՀՀ մարզեր, այդ թվում՝ Կապան, Ալավերդի, Ախուրյան և այլ ուղղություններով:

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ