ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նախագահը ներկա է գտնվել Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը

Նախագահը ներկա է գտնվել Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը
05.09.2016 | 17:18

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, և այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաև հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների:

Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն:

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ