Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարդան Օսկանյան. Սամվել Բաբայանը, ինչպես նաև «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են

Վարդան Օսկանյան. Սամվել Բաբայանը, ինչպես նաև «Սասնա ծռերը» քաղբանտարկյալներ են
27.03.2017 | 16:31

Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Նա նշել է, որ և Սամվել Բաբայանը, և Ժիրայր Սէֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ են: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է նրա և իրենց դաշինքի նկատմամբ: «Սամվել Բաբայանը քաղաքական դատապարտյալ է, ինչպես Ժիրայր Սէֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները:

«Սասնա ծռերի» հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահի խնդիրը կա, պետք է արդար դատավարություն լինի, որն ընդունելի է: Մնացածները քաղբանտարկյալներ են և երբ իշխանափոխություն լինի, ցանկացած այլ քաղաքական ուժ այդ տղաներին բանտի խցերից ազատ կարձակի»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ