Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ենթադրյալ նախարարափոխություն

Ենթադրյալ  նախարարափոխություն
16.03.2018 | 01:14

«Ոչ, նման բան չկա»,- այսպես համառոտ պատասխանելով մեր հարցին, գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հերքեց այն խոսակցությունները, ըստ որոնց, նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրելու։ Չնայած սրան, կառավարամերձ աղբյուրի փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարարը ցանկացել է դիմում գրել մի քանի ամիս առաջ, սակայն դա չի արել, քանի որ մեծ շուքով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ուրախ երգը կիսատ է մնացել, և նա ստիպված է եղել դիմումը հետ վերցնել։ Ի դեպ, այս պահին կառավարության միջանցքներում չեն բացառում, որ այս նախարարը երկրորդ անգամ կարող է դիմում գրել։

Փաստենք, որ սա առաջին դեպքն է, երբ իշխանությունը չի պարտադրում, բայց նախարարն ուզում է հեռանալ։ Ըստ որոշ խոսակցությունների, նախարարական պաշտոնից Աշոտ Մանուկյանի հրաժարվելը պայմանավորված է երկու գործոնով. առաջին դեպքում ասում են, թե հաստատված ծրագրերն իրատեսական չի համարում, իսկ երկրորդ դեպքում նշում են, որ նախարարին առաջարկել են միջազգային այլ կազմակերպությունում ավելի հետաքրքիր աշխատանք։ Թե այս երկու գործոններից որն է իրատեսական, դժվար է ասել, սակայն փաստ է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի անուն-ազգանունը լրագրողները հաճախ մոռանում են, ինչը բնական է։ Մոտ երկու տարվա ընթացքում լրատվամիջոցների հետ հանդիպել է մեկ-երկու անգամ, իսկ կառավարության և ԱԺ-ի շենք մտնում է «անտեսանելի գլխարկով»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 11283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ