Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռոբերտ Մելքոնյան. Համախմբվելու, պատմական դառը փորձերից հետևություն անելու ժամանակն է

Ռոբերտ Մելքոնյան. Համախմբվելու, պատմական դառը փորձերից հետևություն անելու ժամանակն է
27.04.2022 | 07:38

Մեր Ազգի, մեր Երկրի համար մայիսը միշտ եղել է հաղթանակների ու հաջողությունների ամիս, և համոզված եմ, որ այս տարի էլ այդպես կլինի, որովհետև մեր ժողովրդի զգալի հատվածն արդեն զգաց, որ այս փորձանք իշխանություններից, անհաջողություններից, անպատվաբեր իրավիճակից հետո ոտքի կանգնելու, մեջքը շտկելու և պատուհասներից՝ այս կառավարությունից, այս իշխանություններից ազատվելու ժամանակն է:


Մայիսի 8-ը այս իշխանությունների կողմից ադրբեջանցի թուրքերին նվիրած, մեր գեղեցկագույն ու լուսավոր, անառիկ բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրն է, և մինչ այդ հաղթական օրը պետք է ազատագրվենք Հայաստանի ներքին, իսկ հետագայում էլ՝ հզորանալով. ազատագրենք մեր պատմական տարածքներն արտաքին թշնամուց:
Համախմբվելու, պատմական դառը փորձերից հետևություն անելու, արժանապատվությունը վերականգնելու և վճռական գործողությունների ժամանակն է:


Այլ ելք չունենք, այլապես մենք որպես ազգ, որպես ժողովուրդ կուծացվենք կամ էլ կոչնչանանք:
Այս իշխանությունները պետք է անհապաղ հրաժարական տան, եթե ողջախոհության ու սթափ մտածելու ունակության նշույլ ունեն, այլապես հետո ուշ կլինի:
Հազարավոր զոհերի արյան կանչի պահանջն է դա՝ ողջախոհության, իրատեսության և մեղքերի թողության հայցման գիտակցության պահանջը:

Դիտվել է՝ 11123

Մեկնաբանություններ