Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռեկորդային «ասֆալտապատման» բյուջե

Ռեկորդային «ասֆալտապատման» բյուջե
27.10.2025 | 17:00

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն այս տարի կրճատվել են մոտ 40 տոկոսով:

Միևնույն ժամանակ հայտարարվում է, թե 2026-ին ՀՀ պետական բյուջեի ծախսը կլինի մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար, որը ռեկորդային աճ է:

Հասկանալի է, թե ինչի հաշվին է բյուջեի ծախսային մասը ռեկորդային մեծացվում. երկրի արտաքին պարտքն այնքան է շատացել, որ մի քանի սերունդ պետք է ճկռալով փակի: Բայց նաև հասկանալի է, որ ընտրական տարում Նիկոլի կառավարությունն ահռելի քանալով փող է ցփնելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3594

Մեկնաբանություններ