Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, բնորոշ է հետամնաց երկրներին

Այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, բնորոշ է հետամնաց երկրներին
09.12.2025 | 11:06

Մի շատ կարևոր նրբություն․ հիմնովին սխալ է Փաշինյանի կողմից Հայաստանում հաստատվող մենիշխանությունը կամ ավտորիտարիզմը անվանել «միապետություն»։

Միապետությունը ավանդական կամ ժառանգական լեգիտիմության վրա հիմնված արժեքահեն կառավարման համակարգ է, որը դրսևորվում է որպես՝ բացարձակ միապետական, սահմանադրական միապետական համակարգ։

Ժամանակակից աշխարհի ամենաառաջադեմ երկրների ճնշող մեծամասնությունը, որտեղ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից, հանրային հաշվետվողականության, ավանդույթների, կառավարման համակարգի թափանցիկության և լիբերալացման տեսանկյունից ամենալավ վիճակն է, հենց սահմանադրական միապետություններ են՝ Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Բելգիա, Մոնակո, Դանիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ և այլն։

Իսկ այն, ինչ փորձում է անել Փաշինյանը, դա բնորոշ է հետամնաց երկրներին, որտեղ ավտոկրատը ստի, կեղծիքների և մանիպուլյատիվ գործիքների միջոցով վաստակում է լեգիտիմության որոշակի մակարդակ, գալիս է իշխանության և ներքին լեգիտիմությունը փոխում ռեպրեսիվ մեքենայի գործադրմամբ ներսում, խամաճիկային քաղաքականության վարում դրսում։ Սրա խորքային նպատակը ներքին լեգիտիմության դեֆիցիտը փոխհատուցել արտաքին լեգիտիմությամբ։

ՈՒստի՝ հետամնաց ավտորիտար համակարգի դեպքում տեղին չէ կիրառել «միապետական» տերմինը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ