ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Երբ գալիս է փետրվարը

Երբ գալիս է փետրվարը
01.02.2026 | 14:42

Պուճուր ժամանակ ինձ թվում էր, թե «փետրվար» նշանակում ա փետ + վառել։ Դե, ցուրտ ա։ Հետո իմացա, որ ռուսերենն էլ ա դրան նման հնչում՝ «ֆեվռալ», ու եզրակացրի, որ ռուսերեն «ֆեվ» նշանակում ա փետ, իսկ «ռալ»՝ վառել։ Հետո իմացա, որ անգլերենն էլ ա շատ նման՝ «ֆեբրուարի», ուրեմն՝ անգլերեն «ֆեբ» փետ ա նշանակում, իսկ «րուարի»՝ վառել։

Փաստորեն՝ ստացվում էր, որ ամբողջ աշխարհը հայերեն ա խոսում, բայց ամեն մեկն իր ձևով աղավաղում ա մեր սիրուն լեզուն։

Բայց երբ իմացա, որ անգլիացիք վարունգին «քյուքյումբար» են ասում, մեջս կասկած ընկավ՝ կա՛մ անգլիացիք հայերեն չգիտեն, կա՛մ էլ դրանց վարունգն ուտելու բան չի․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10014

Մեկնաբանություններ