Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Պետականության կորստի տեսլականը. վերջի՞ն ընտրությունը

Պետականության կորստի տեսլականը. վերջի՞ն ընտրությունը
19.03.2026 | 12:56

Այս խորհրդարանական ընտրությունը Հայաստանի Հանրապետության համար վերջինն է։

Մյուս ընտրությունն արդեն կլինի «Հարավային Կովկասի Հանրապետության» խորհրդարանի ընտրություն (էական չէ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, թե Չինաստանի սյուզերենության ներքո)։ Մեզ համար գլխավոր հարցն այն է, թե այդ «Հարավային Կովկասի Հանրապետությունը» բաղկացած կլինի երե՞ք, թե՞ երկու ֆորմալ հանրապետություններից։

Մենք իրավունք կունենա՞նք մյուս երկուսի նման ձևավորել այդ ապագա խորհրդարանը, թե՞ կբավարարվենք այդ նույն խորհրդարանում ազգային փոքրամասնություններին հատկացվող քվոտայով։

Սա է այն գլխավոր խնդիրը, որը չեն ցանկանում նկատել ո՛չ օրվա իշխանությունը, ո՛չ էլ տարբեր տրամաչափի ընդդիմադիր ուժերը։

Եթե սիրում եք ձեր երկիրը, այլ ոչ թե ձեր իշխանությունն այս երկրի վրա, ապա դուրս եկե՛ք ձեր կուսակցական նկուղներից։ Միայն այդ դեպքում կտեսնեք վատթարագույնից խուսափելու, այն է՝ պետականությունը չկործանելու իրական հնարավորությունը։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ