Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ամեն ինչ դեռ առջևում է, այդ թվում՝ անկառավարելի դարձող աբսուրդի թատրոնը

Ամեն ինչ դեռ առջևում է, այդ թվում՝ անկառավարելի դարձող աբսուրդի թատրոնը
02.04.2026 | 14:16

Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ ինքը լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, որի պատճառը Իրանի պատերազմում ԵՄ-ի և Բրիտանիայի չմիանալն է ԱՄՆ-ին։

Սա հնարավոր և տրամաբանական քայլ է այն դեպքերի համար, երբ ուժեղի ավելի թույլ դաշնակիցը օգնականից աստիճանաբար վերածվում է դոմինանտի համար ավելորդ բեռի։

Իսկ ԱՄՆ-ը, ներկայի լրջագույն մարտահրավերների ֆոնին, ունի կտրուկ ուժեղանալու կարիք, այդ թվում նաև՝ ավելորդ բեռներից ազատվելու միջոցով, ներառյալ ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն և ուկրաինական պատերազմը։

Նման բան լինելու դեպքում դա կլինի ԽՍՀՄ-ի կոլապսից հետո աշխարհում կատարվող երկրորդ մասշտաբային փոփոխությունը՝ իր աներևակայելի մեծ ու շատ դժվար կանխատեսելի հետևանքներով, քանի որ առանց ԱՄՆ-ի նման կապակցող ուժի ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կքայքայվեն՝ ստեղծելով մի հսկայական ուժային ու իշխանական վակուում։

Վերջինիս արդյունքն էլ կլինի շատ նման այն քաոսին, որն առաջացավ Խորհրդային Միության կոլապսից հետո։

Ինչքան էլ թույլերի տեսանկյունից դատապարտելի է այն միտքը, որ ապրելու համար ամեն մի թույլի, բացահայտ կամ անբացահայտ ձևով, որևէ հովանավոր է պետք, այս պրոբլեմը կկանգնի Եվրոպայի առանց բացառության բոլոր երկրների առաջ, քանի որ լոմի դեմ որևէ հնարք չկա (против лома нет приёма):

Այսինքն, նրանցից ամեն մեկը յուրովի կսկսի հարմարվել նոր պայմաններին՝ անխուսափելիորեն հակասությունների մեջ մտնելով հարևանների հետ, որի ծանր դեպքերն էլ կունենան ուժային լուծումներ։

Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է, այդ թվում նաև՝ ավելի ու ավելի հետաքրքիր ու անկառավարելի դարձող աբսուրդի թատրոնը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ