ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«ԱՄՆ-ը կարող է լքել Իրանը հենց հիմա, բայց պետք է ավարտի այն, ինչ սկսել է»

«ԱՄՆ-ը կարող է լքել Իրանը հենց հիմա, բայց պետք է ավարտի այն, ինչ սկսել է»
07.04.2026 | 21:00

ԱՄՆ-ի կողմից Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանում է ապրիլի 7-ի գիշերը՝ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ Fox News-ի։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայտարարված վերջնաժամկետը «վերջնական» է, Սպիտակ տան ղեկավարը դրականորեն պատասխանել է՝ այո։

Թրամփը նախկինում պարզաբանել էր, որ վերջնաժամկետը կավարտվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ին։

Ավելին, ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է լքել Իրանը «հենց հիմա», բայց պետք է «ավարտի այն, ինչ սկսել է»։

«Թեհրանն ունի միջուկային զենք»,- բացատրել է իր դիրքորոշումը նախագահը։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 6935

Մեկնաբանություններ