Աղոթարան
25.11.2026 | 00:02
Եվ արդ, Դո՛ւ միայն Աստվա՛ծ երկնավոր, Քոնն են զորությունն ու ներողությունը, Քոնն են բժշկությունն ու առատությունը, Քոնն են պարգևներն ու միայն Քոնն են շնորհները ձրի, Քոնն են քավությունն ու պաշտպանությունը։ Քոնն են հնարքներն անիմանալի, Քոնն են հրաշքներն անգտնելի, Քոնն են չափերն անչափելի, Քանզի Դո՛ւ ես սկիզբն ու վերջը։ Պատկեր ես Դու անպարագիր՝ անկշռելի որքանությամբ, Ո՛վ անչափություն փառաց լայնության։
Ամե՛ն։
Սուրբ Գրիգոր Նարեկացի
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ