Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Ձեռքդ մեկնիր

Ձեռքդ մեկնիր
24.02.2026 | 12:41

Հայր իմ, երկնքից,

ձեռքդ մեկնիր,

որ չկորչեմ իմ ներսում։

Փրկիր ինձ,

երբ ես ինքս եմ փախչում իմ փրկությունից։

Ձեռքդ մեկնիր,

երբ հոգիս ծանրանում է անտեսանելի բեռից,

երբ չեմ կարողանում ժպտալ,

քանի որ ներսումս կամուրջներ են փլվում։

Ձեռքդ մեկնիր,

երբ հավատս մոմի վերջին բոցն է՝

դողացող իմ վախերից։

Սովորեցրու ինձ

չփախչել ցավից,

այլ անցնել դրա միջով՝

իմանալով,

որ մյուս կողմում Դու ես սպասում։

Ձեռքդ մեկնիր,

երբ ես մոռանում եմ, թե ով եմ,

երբ աշխարհը փորձում է ինձ փոքրացնել,

իսկ հոգիս հիշում է՝

որ ծնվել է անսահմանության համար։

Եթե ընկնեմ՝ բարձրացրու ինձ,

եթե կոտրվեմ՝ հավաքիր ինձ

Քո լույսի մեջ։

Երբ ճանապարհս մթնի,

թող Քո ձեռքը լինի այն լույսը,

որին կհետևեմ հավատով։

Ձեռքդ մեկնիր, Հայր,

երբ ես հոգնում եմ ուժեղ լինելուց,

և ուզում եմ պարզապես լինել՝

Քո ստեղծած,

Քո սիրած,

Քո չլքված։

Եվ երբ գա իմ խաղաղության օրը,

թող կարողանամ ասել՝

ես երբեք մենակ չէի։

Քանի որ ամեն անգամ,

երբ ձեռքս պարզեցի դեպի երկինք,

Քո ձեռքը արդեն այնտեղ էր։

Վարս ՉԱՐԵՆՑ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ