Դուք իմ ուրախությունն եք
11.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 12
Նրանք քոնն էին, և Ինձ տվեցիր նրանց, ու
նրանք քո խոսքը պահեցին (Հովհ. ԺԷ. 6):
Հիշեք այս, երբ Աստծուն փառք կտաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն` ձեզ` իբրև նվեր Ինձ տալու համար: Երկրի վրա ապրած Իմ դառնության ժամին` ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ, Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը:
Մինչ այդ նրանք աչքի ընկնող որևէ գործ առանձնապես չէին կատարել, ինչպես որ արեցին հետո` Իմ անունով և Իմ անվան համար: Նրանք ոչ միայն լսողներ եղան, այլև` կատարեցին Իմ խոսքը:
Դուք էլ կարող եք ուրախություն պատճառել Իմ սրտին ձեր հավատարիմ ծառայոււթյամբ: Հավատարիմ ծառայություն` փոքր բաների մեջ, հավատարիմ եղեք: Ձեր պարզ գործերը արեք Ինձ համար:
Մեկնաբանություններ