ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Պուտինի դեմ Բուդապեշտում կարող է մահափորձ լինել, անվտանգության ծառայությունները պետք է ծայրաստիճան զգույշ լինեն

Պուտինի դեմ Բուդապեշտում կարող է մահափորձ լինել, անվտանգության ծառայությունները պետք է ծայրաստիճան զգույշ լինեն
18.10.2025 | 12:00

Եթե Բուդապեշտում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում նախատեսված հանդիպումը Ուկրաինական (ավելի ճիշտ կլինի ասել Արևմուտք- Ռուսաստան) հակամարտության կարգավորման հարցում իսկապես բեկումնային է լինելու դրական իմաստով, ապա, հնարավոր, որ աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը փորձեն Պուտինի ֆիզիկական ոչնչացմամբ դա թույլ չտալ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգությունը երաշխավորված կլինի, եթե նա այցելի Հունգարիա՝ Ուկրաինական հակամարտության հարցով բանակցություններին մասնակցելու համար: Նման հայտարարություն է արել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Իհարկե, մենք այստեղ՝ Բուդապեշտում, պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ԱՄՆ- ի և Ռուսաստանի նախագահները կարողանան բանակցություններ վարել անվտանգ և հանգիստ մթնոլորտում»,- Ura.ru- իփոխանցմամբ , հայտարարել է Սիյարտոն և

Հունգարիան անվանել Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը և աշխարհում ամենաանվտանգներից մեկը:

Եվրոպայի «ամենաանվտանգ» երկրի մայրաքաղաքում 2004թ. Ադրբեջանցի դահիճ Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը հայերիս հիշեղության մեջ դեռ թարմ է…

Թեև Հունգարիան խոստացել է ապահովել Պուտինի անվտանգությունը, սակայն…

Եթե Բուդապեշտում առաջնորդների նախատեսված հանդիպումը կայանա, ապա այն լինելու է 2020թ. փետրվարից սկսված Ուկրաինական հակամարտությունից ի վեր Պուտինի երկրորդ այցելությունը ՆԱՏՕ- ի անդամ պետություն: Հարկ է նկատի ունենալ, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայիս ղեկավարները վերոնշյալ ուժերի եթե ոչ ներկայացուցիչները, ապա կամակատար խամաճիկներն են, իսկ նշված պետությունների հատուկ ծառայությունները շատ ավելի ազատ ելումուտ ու գործունեության ավելի մեծ հնարավորություն ունեն ՆԱՏՕ- ի և ԵՄ անդամ պետություններում, չհաշված Հայաստանը և Հայաստանի նման Արևմուտքի կիսագաղութային այլ պետություններ, որտեղ նրանք միգուցե ավելի ազատորեն են գործում:

Այն, ինչ Միացյալ Նահանգների տարածքում (Ալյասկայի Անքորիջ քաղաքում) չէր կարող լինել ԱՄՆ- ի և ՌԴ- ի նախագահների օգոստոսյան հանդիպման ընթացքում, որովհետև Թրամփն էր Պուտինին հրավիրել իր երկրի տարածքում հանդիպելու և կրում էր նրա անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը, կարող է կատարվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ Թրամփը կամ ԱՄՆ- ն այդ պատասխանատվությունը չեն կրում: Պատասխանատվությունը Հունգարիայի վարչապետ, Եվրոպայում Պուտինին քիչ թե շատ մտերիմ ղեկավարներից Վիկտոր Օրբանինն է, իսկ թե դրանից հետո նրա հետ ինչ կկատարվի, Ռուսաստանն ինչպես կվերաբերվի նրան, Հունգարիային, Արևմուտքին դա, իհարկե, բնավ չի հուզի:

Պուտինի հետ հանդիպման, ռուս- ամերիկյան գագաթնաժողովի մասին Թրամփի նույնիսկ հայտարարությունը ցավոտ հարված է Եվրամիության համար

Թրամփը երեկ հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում առաջիկա հանդիպման մասին: Եվրոպացի փորձագետները կարծում են, որ այս գագաթնաժողովի մասին Թրամփի նույնիսկ հայտարարությունը ցավոտ հարված կլինի Եվրամիության (ԵՄ) համար. այս մասին երեկ, «Известия»– իփոխանցմամբ , հայտնել է բրիտանական «The Telegraph» օրաթերթը։

«Ուկրաինայում իրավիճակը քննարկելու համար Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը ցավոտ հարված կլինի Եվրոպայի համար»,- նշված է հրապարակման մեջ:

Հրապարակման մեջ ընդգծված է, որ գագաթնաժողովը կամրապնդի Օրբանի հեղինակությունը, ինչը Եվրամիության համար դժվարությունների կհանգեցնի:

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ- ները, երեկ ԱՄՆ- ի և ՌԴ- ի նախագահների միջև արդյունավետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությամբ, որը զրույցը սկսել է Թրամփին շնորհավորելով Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման գործում ունեցած հաջողությունների կապակցությամբ: Թրամփը Բուդապեշտը հիշատակել է որպես գագաթնաժողովի հնարավոր վայր, Պուտինը հավանություն է տվել այդ ընտրությանը՝ հաստատելով հանդիպման անցկացմանն իր համաձայնությունը:

Ինչ է կատարվել երեկ, երբ Երրորդ համաշխարհայինն այնքան մոտ էր թվում Ուկրաինային ամերիկյան «Tomahawk» հրթիռների հնարավոր տրամադրմամբ

Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահները պայմանավորվել են իրենց երկրորդ անձնական հանդիպման մասին: Քաղաքագետ Գաբոր Շտիրը Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպումից հետո հնարավոր է համարել Ուկրաինական հակամարտության ավարտը: Նա ենթադրել է, որ Պուտինի և Թրամփի երկրորդ հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայի հարցով խաղաղ գործարքի:

Փորձագետի կարծիքով, նախագահների առաջիկա հանդիպմանը խաղաղության համաձայնագիրը դժվար թե ստորագրվի: Սակայն, ընդգծել է նա, գագաթնաժողովը կլինի Ալյասկայում բանակցությունների շարունակությունը, և հավելել է, որ հենց այնտեղ են ուրվագծվել «խաղաղության ուրվագծերը»:

«Հանդիպումը պետք է մեծ քայլ առաջ լինի Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այն, հավանաբար, կկայանա նոյեմբերին։ Առաջնորդների անձնական հանդիպումը միշտ ինչ- որ արդյունք է տալիս»,- «Комсомольская правда»– ի փոխանցմամբ, նշել է Շտիրը։

ԱՄՆ- ի նախագահն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինին դուր չի եկել Վաշինգտոնի կողմից Եվրոպային Ուկրաինայի համար «Tomahawk» թևավոր հրթիռներ փոխանցելու գաղափարը: Հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իրենք այդ հրթիռների կարիքն ունեն, ուստի մատակարարումներ, հավանաբար, չեն լինի:

«Financial Times»– ն իմացել է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը ձայնը բարձրացրել է և սպառնացել հեռանալ

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայի Անքորիջ քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15- ի հանդիպման ժամանակ մի քանի անգամ բարձրացրել է ձայնը և սպառնացել հեռանալ. այս մասին, РБК- ի փոխանցմամբ, հայտնել է «Financial Times»- ը (FT)՝ հղում կատարելով բանակցությունների ընթացքին տեղյակ աղբյուրներին:

Պարբերականը գրել է, որ հանդիպումը սկսվել է ձեռքսեղմումով և «թրամփյան լայն ժպիտով», սակայն փակ դռների հետևում «ջերմությունն արագ հօդս է ցնդել»: Աղբյուրները նշել են, որ Պուտինը մերժել է ԱՄՆ- ի՝ կրակի դադարեցման դիմաց պատժամիջոցները մեղմելու առաջարկը, ընդ որում, հանդիպմանը ներկա են եղել միայն մի քանի խորհրդականներ: Ըստ FT– ի զրուցակիցների, Պուտինը պնդել է իր դիրքորոշումը՝ հակամարտությունը կավարտվի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան կատարի Մոսկվայի պահանջները:

Այնուհետև, ինչպես հայտնել է թերթը, Ռուսաստանի նախագահը հիշատակել է ռուս իշխաններին, ինչպիսիք են Ռուրիկը և Յարոսլավ Իմաստունը, ինչպես նաև 17- րդ դարի կազակական ատաման Բոգդան Խմելնիցկին: Ըստ FT– ի աղբյուրների, Թրամփին այս ամենը զարմացրել է, նա մի քանի անգամ բարձրացրել է ձայնը և ինչ- որ պահի սպառնացել հեռանալ: Ի վերջո, ԱՄՆ- ի նախագահն ընդհատել է հանդիպումը և չեղյալ հայտարարել նախատեսված ճաշը, որի ընթացքում պատվիրակությունները ընդլայնված կազմով պետք է քննարկեին ԱՄՆ- ի և ՌԴ- ի միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Գագաթնաժողովի օրը ճաշի չեղարկման մասին ավելի վաղ արդեն հայտնել էր ամերիկյան NBC հեռուստաալիքը։

Բանակցություններից հետո ԱՄՆ- ի նախագահը գագաթաժողովն անվանել է «շատ լավ», սակայն ավելի ուշ բազմիցս ասել է, որ դժգոհ է Ռուսաստանի գործողություններից և սպառնացել պատժամիջոցներով։ Սեպտեմբերին նա ասել էր, որ Ուկրաինան կարող է վերադարձնել կորցրած տարածքները և «գուցե նույնիսկ ավելի հեռուն գնալ», ուստի «պետք է գործի»։ Դրան հաջորդել են Կիևին «Tomahawk» հրթիռների և այլ սպառազինությունների հնարավոր մատակարարումների շուրջ քննարկումները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի հետ Թրամփը փետրվարին հրապարակային վեճ է ունեցել, օգոստոսին այցելել է ԱՄՆ և մի քանի անգամ խոսել Թրամփի հետ ինչպես առանձնազրույցի ձևաչափով, այնպես էլ այլ առաջնորդների ներկայությամբ: Այսօր նա կրկին այցելել է Վաշինգտոն՝ ամերիկյան սպառազինության, այդ թվում նաև՝ «Tomahawk» հրթիռների մատակարարման շուրջ Թրամփի համաձայնությունը ստանալու ակնկալությամբ:

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել այդ այցի նախօրեին և պայմանավորվել Բուդապեշտում նոր հանդիպման մասին: Ինչպես հայտնել է Կրեմլը, տեղն առաջարկել է ամերիկյան կողմը։ Թրամփը հայտնել է նաև, որ կարող է հանդիպել Պուտինի հետ երկու շաբաթվա ընթացքում:

Մոսկվան դատապարտում է Կիևին սպառազինության մատակարարումը, իսկ արևմտյան երկրների պատժամիջոցներն անօրինական է համարում։ Կրեմլում ընդգծել են, որ Ուկրաինայի կարգավորման հարցում «Անքորիջի իմպուլսը» կենդանի է, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները շարունակվում են, և դրանց արդյունքները վաղ թե ուշ նկատելի կլինեն:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ