Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական ու քարոզչական աղանդավորականներով, ԱԱԾ և ոստիկանական գործակալներով իրար գլուխ հավաքել, պեղել մեկ-երկու կարգալույծ հոգևորականի և նրանց միջոցով խախտել օրենք ու ֆեյք կրոնական ծես մատուցել:
Առավել ցայտուն իլյուստրացիա, թե վեց ամիս տևող հակաեկեղեցական արշավը ինչպես է պարտվել և ձախողել Փաշինյանը՝ հնարավոր չէր կազմակերպել ու նկարագրել, քան էսօրվա խղճահարույց և թշվառ աղանդավորական հավաքը:
Մեր ժողովուրդը առավել քան առողջ, զգոն ու գիտակից է: Մոլորյալներին էլ մի քարկոծեք, կավարտվի նրանց քաղաքական և հոգևոր մինիաղանդապետությունը՝ կավարտվի նրանց շահը: Խելք ունենային՝ սեփական քաղաքական ռեսուրսի ու մինիաղանդապետության էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի:
Վլադիմիր Մարտիրոսյան