ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Պատրաստ ենք կենաց և մահու պայքար մղելու հանուն մեր սրբությունների, մեր Եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի

Պատրաստ ենք կենաց և մահու պայքար մղելու հանուն մեր սրբությունների, մեր Եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի
10.06.2025 | 12:01

Սրբազան հայրեր, մեր հոգևոր հովիվներ,

որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ որդիներ, մենք խորը մտահոգությամբ ու ցավով ենք հետևում այն անդադար և ամոթալի հարձակումներին, որոնք տեղի են ունենում մեր Սուրբ Եկեղեցու և հոգևոր դասի դեմ՝ մի խումբ իշխանավորների կողմից, որոնք արդեն վաղուց ոչ թե հայոց շահերն են ներկայացնում, այլ հարվածում են մեր ինքնության ամենասրբազան հիմքերին։

Ցավով ու արդար զայրույթով արձանագրում ենք, որ պարագլուխ-սրբապղծի, նրա կողակցի և նրանց շուրջ համախմբված դամքաշ ուսապարկերի ոհմակը անցել է բոլոր սահմանները՝ համարձակվելով արհամարհել, զրպարտել ու վարկաբեկել այն հաստատությունը, որ հարյուրամյակներ շարունակ եղել է հայության հոգևոր սյունը։ Այլևս ասելու ոչինչ չի մնացել։ Եկել է գործելու ժամանակը։

Մենք, որպես Քրիստոսի զինվորներ, պատրաստ ենք կանգնել մեր Սուրբ Եկեղեցու և մեր հոգևոր առաջնորդության կողքին՝ որքան էլ սաստիկ ու վտանգավոր լինի այս ներսից եկող սրբապղծությունը։ Թշնամին այս անգամ ներսում է՝ ազգադավ, աստվածանարգ, մեր հայրենիքի հոգևոր կյանքը հիմնահատակ քանդելու նպատակով գործող ամբոխ, որը արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է։

Մենք մնում ենք Քրիստոսի զինվորները լինելու ուխտին հավատարիմ. «Իսկ դու նեղությունների տոկա՛, ինչպես Հիսուս Քրիստոսի լավ զինվորը» (2 Տիմ 2:3)։

Մենք գիտենք, որ քրիստոնյան կոչված է ոչ միայն սիրելու ու խոնարհվելու, այլև, երբ պահն է հասունացել, պաշտպանելու սրբությունները մինչև մահ.

«Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որ կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին » (Եփ 6:11)։

Հայոց եկեղեցին պատմության ընթացքում երբեք չի զլացել իր վրա վերցնելու ազգի և պետության համար ճակատագրական պահերին առաջնորդության առաքելությունը։ Մենք հիշում ենք Ավարայրը՝ Վարդանանց սրբազան նահատակությամբ, հիշում ենք Սարդարապատը՝ հոգևոր և ազգային վերելքի մարմնացումով։ Այդ ավանդը մեր մեջ է, և մենք հպարտությամբ ու խոնարհ հավատքով սպասում ենք ձեր կոչին։

Սրբազան Հայրեր, մենք՝ ձեր հավատավոր զավակները, կազմ ու պատրաստ ենք՝ ոչ թե բաժանելու կամ քայքայելու, այլ կենաց և մահու պայքար մղելու հանուն մեր սրբությունների, մեր Եկեղեցու, մեր հավատքի, մեր ազգի։

Մեր աղոթքները ձեր հետ են։ Մեր հավատքը՝ Քրիստոսի մեջ։ Մեր վճռականությունը՝ անխախտելի։

«ՈՒրեմն ի՞նչ ասենք այս ամենի մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել» (Հռ 8:31)։

Խոնարհությամբ ու հավատով՝

Քրիստոսի զինվոր՝

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ

Հ.Գ.

Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ