ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Միշտ օպերատիվ և ամենակարող մեր հրշեջ-փրկարարները

Միշտ օպերատիվ և ամենակարող մեր հրշեջ-փրկարարները
06.01.2013 | 22:28

ԱԻՆ-ի տեղեկացմամբ , այսօր ժամը 17:06-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարան, քաղաքի ծննդատուն. անհրաժեշտ Է օգնություն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:

Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության և անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետև մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «Զիլ 131» մակնիշի բեռնատարով: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին` Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին, ովքեր վերջինիս տեղափոխել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:

Դիտվել է՝ 4317

Մեկնաբանություններ