ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են

Ասում են
29.09.2022 | 07:32

Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող հանգամանք լինել և՛
Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար։


Այո, մենք պրոբլեմ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ու պետք է նայել, թե էլ որ երկրներն ունեն այդ պրոբլեմները և համագործակցության կամուրջներ կառուցել այդ երկրների հետ։ Սա՛ է աշխարհաքաղաքականությունը։ Հետաքրքրություններ կարող է ունենալ նաև Չինաստանը։ Հետաքրքրություններ ունի Հունաստանը, և այդ ուղղությամբ ես տեսնում եմ որոշակի քայլեր վերջին մի քանի օրվա ընթացքում։ Հիմա դրանք ձևական, ցուցադրական քայլեր են, թե որոշակի շարունակություն են ունենալու, ես չգիտեմ։ Բայց այդ քայլերը պետք էր անել պարտությունից անմիջապես հետո։ Իսկ ավելի ճիշտ, դա պետք էր անել 2018-ից:

Եթե դու լրիվ ուիշ նպատակ ես ձևակերպել քո երկրի համար, այդ հարցերը դառնում են երկրորդական։ Եթե դու համարում ես, որ Թուրքիայի հետ հավերժ ախպերություն ես ունենալու, հենց սահմանը բացվի, այլևս վտանգ չի լինելու, դու չես փնտրում այն երկրների հետ հարաբերություններ, որոնք խնդիր ունեն Թուրքիայի հետ:


Ռոբերտ Քոչարյան

Դիտվել է՝ 51744

Մեկնաբանություններ