ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հումանիստական մտածողությունը դուրս է մղվել քաղաքական գործիչների ուղեղից

Հումանիստական մտածողությունը դուրս է մղվել քաղաքական գործիչների ուղեղից
30.03.2024 | 13:04

Իրանը ներկայացրել է իր նոր «Գազա» անօդաչու մարտական սարքը:

Նշվում է, որ այն կարող է կրել մինչև 13 ռումբ և հագեցած է տուրբոռեակտիվ շարժիչով, որի շնորհիվ անօդաչու թռչող սարքի հեռահարությունը կարող է հասնել 2000 կմ-ի։ Հետաքրքիր և ֆանտաստիկ, անբացատրելի մի իրողություն: 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո չորս տասնամյակ շարունակ երկիրը արևմտյան խստագույն պատժամիջոցների տակ է: Թվում է, թե տեխնիկական, առավել ևս, ռազմատեխնիկական առաջընթացը պետք է որ կանգնած ու քարացած լինի: Բայց պարզվում է՝ լրիվ այլ իրավիճակ է, իրանական ռազմարդյունաբերությունը առաջ է անցել և նման արդյունքներ ունի:

Արևմտյան ստրատեգները, պատերազմն ավարտելու ջանքերի փոխարեն, ամեն օր պատժամիջոցների նոր փաթեթներ են ընդունում, մինչդեռ հազարավոր երիտասարդ ռուսներ և ուկրաինացիներ, դեռ չապրած, հեռանում են կյանքից: Հումանիստական մտածողությունը դուրս է մղվել քաղաքական գործիչների ուղեղից: Մի բան պարզ է՝ պատժամիջոցներով կանգնեցնել Պուտինին հնարավոր չէ, դա ցնորք է: Մնում է ելնել պատժամիջոցների քաղաքականության նախորդ պատմության փորձից և, արևմտյան դեմոկրատիան փրկելու փոխարեն, փրկել երիտասարդ կյանքերը, քանի դեռ ուշ չէ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5528

Մեկնաբանություններ