ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

«Ժողովուրդը ճիշտ էր, ես՝ սխալ». քաղաքական անկեղծ խոստովանություն

«Ժողովուրդը ճիշտ էր, ես՝ սխալ». քաղաքական անկեղծ խոստովանություն
30.03.2026 | 13:22

Հարգելի՛ հայրենակիցներ, Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի՛ համաքաղաքացիներ:

Արձանագրում եմ, որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելը։ Դրա համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Խնդիրն այստեղ ոչ թե անձնական կամ ներանձնային տիրույթում է, այլ գաղափարական, ներքաղաքական և արժեքային, ինչն ինձ համար առավել ցավալի է։

«Հանրապետություն» կուսակցությանը, նրա նախագահին, թիմակիցներին ու համակիրներին հորդորում եմ չարձագանքել սույն հայտարարությանը և որևէ մեկնաբանություն չտալ, քանի որ հայ հանրությանն այսօր շատ ավելի կարևոր հարցի պատասխան է հետաքրքրում.

Ի՞նչ քաղաքական դրդապատճառներով և հիմքերով է «Հանրապետություն» կուսակցությունը՝ որպես արևմտամետ-լիբերալ ուժ, սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն սկսել հանրությանը գրեթե անծանոթ «Արժանապատվություն» պահպանողական նախաձեռնության հետ։ Այն նախաձեռնության, որի նախագահը Գագիկ Ծառուկյանի օգնականն է (հայտնի իր բելառուսամետ/ռուսամետ հայացքներով), ով 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածու և հանդիսացել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը։

Կայացրել եմ նաև սկզբունքային որոշում՝ այսուհետ ապավինել բացառապես իմ ժողովրդի խորհուրդներին ու հորդորներին, որովհետև կյանքը ցույց տվեց՝ նրանք էին ճիշտ, իսկ ես՝ սխալ։

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վաղարշապատ համայնքում, որն անցողիկ շեմը չհաղթահարեց:

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ