1999-ից 15 տարի է անցել: Հայաստանը դեռ հոկտեմբերի 27-ին թափված արյան բեռի տակ է, քանի որ հանցագործությունն իրականում բացահայտված չէ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասել է, թե կատարողները բացահայտված են, իսկ պատվիրատուները՝ դեռևս ոչ: Սահակյանը նաև ասել է, թե ԱԺ-ի գնդակահարության պատվիրատուները կբացահայտվեն այն ժամանակ, երբ Հայաստանը տնտեսապես հզորանա: Հայաստանը տնտեսապես չի կարող ուժեղանալ, քանի դեռ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ: Հոկտեմբերի 27-ը անմիջական կապ ունի երկրի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների հետ, սրանք էլ՝ տնտեսության: Արյան բեռն ավելին է, քան մենք ենթադրում ենք: Այն իր անուղղակի ազդեցությունն է ունենում ամեն ինչի վրա՝ սկսած քաղաքական զարգացումներից, վերջացրած այդ զարգացումների հետևանքներով:
Ընթացիկ ցանկացած փուլ անցնելու և այն հետևում թողնելու համար անհրաժեշտ է լինում նվազագույնը անկեղծ լինել, առավելագույնը՝ կրել դրա պատասխանատվությունը: Հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը կրել-կրում են այն իրագործողները, հետևանքները բաժին են հասել հասարակությանը, իսկ մեզնից հեռացած հոգիները սպասում են արդարության հաստատմանը երկրի վրա:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |