Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Վտանգավոր նախադեպ․ Հայաստանում հող է նախապատրաստվում կրկնելու մոլդովական սցենարը

Վտանգավոր նախադեպ․ Հայաստանում հող է նախապատրաստվում կրկնելու մոլդովական սցենարը
24.10.2025 | 13:07

Նիկոլի հայտարարությունը, թե ընդդիմության խոսույթներն ու ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս, հերթական քայլն է՝ իշխանական քարոզչությունն ուղղելու ընդդիմադիր դաշտի դեմ։ Դա մի քաղաքական գիծ է՝ հողատու իշխանության կողմից, որը փորձում է «օտար ազդեցության» պիտակով լռեցնել յուրաքանչյուր այլակարծություն. այսինքն՝ ով իրենց հետ համաձայն չէ, ռուսի գործակալ է, ԿԳԲ-ի ագենտ։

Այս խոսույթը ծառայում է մեկ նպատակի՝ թաքցնել այն փաստը, որ հենց իշխանությունն է տարիներ շարունակ սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի շահերը՝ հայկական պետականության հաշվին։ Երբ սեփական քաղաքական ձախողումները հնարավոր չէ արդարացնել, ամենահեշտ ճանապարհը դառնում է մեղադրել ընդդիմախոսներին՝ իբրև «օտարի գործակալներ»։ Ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է։

Նույն մեխանիզմը կիրառվել է Մոլդովայում, որտեղ իշխանությունը՝ Արևմուտքի հովանավորությամբ, արգելեց ընդդիմադիր կուսակցություններ՝ նրանց մեղադրելով «Ռուսաստանի ազդեցության» մեջ։ Նպատակը նույնն էր՝ վերացնել քաղաքական մրցակցությունը և պահպանել իշխանությունը։ Հենց այս մոդելն են փորձելու իրականացնել «ժողովրդավարության բաստիոնի մեգաուղեղները»։

Բանտերում արդեն պահվում է հարյուրից ավելի քաղբանտարկյալ, որոնց թվում են նաև, փաստաբաններ, բարձրաստիճան հոգևորականներ և ընտրված համայնքապետեր։ Նրանց շարքին էլ այսօր դասվեց Մասիսի ընտրված համայնքապետը՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն։

Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանը վերածվում է իշխանական վախի և քաղաքական հաշվեհարդարի պետության՝ վախենալով անգամ սեփական քաղաքացիներից, որոնք նույնիսկ քաղաքական հայտ չեն ներկայացրել, այլ ուղղակի գնացել էին պաշտպան կանգնելու իրենց քվեին, ինչի պատճառով էլ իշխանությունները բացարձակ անհիմն կալանավորեցին 20-ից ավելի արժանապատիվ Գյումրեցի։

Քաղաքագիտական տեսանկյունից Հայաստանում գործում է էլեկտորալ և ֆասադային ժողովրդավարության միաժամանակյա ռեժիմ՝ երբ ընտրությունները գոյություն ունեն, բայց ընդդիմությունը բանտերում է, և քաղաքական դաշտը վերահսկվում է՝ կառավարության կողմից, իսկ իշխանությունը վերահսկում են նույնիսկ դատարանները։

Այս ծայրագույն, փաստացի թուրք-ադրբեջանական օկուպացիայի պայմաններում ամենակարևորը՝ չհուսահատվելն է, բարձրացրեք ձեր ձայնը, մի վախեցեք և շարունակեք պայքարել, որովհետև ոչ մի իշխանություն հավերժ չէ։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 201

Մեկնաբանություններ