Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Մեր սրբավայրերի անվան կողքը անբարի խոսքեր չպետք է գործածվեն

Մեր սրբավայրերի անվան կողքը անբարի խոսքեր չպետք է գործածվեն
12.11.2025 | 11:45

Այդ թվում՝ ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԸ պետք է զերծ պահվի ցանկացած տեսակի անցողիկ խոսքերից ու մտքերից։

Հովհաննավանքի նոր վերածնունդը եղավ 17-րդ դարում Ս․Մովսես Տաթևացու (1578-1632) ժամանակ, ըստ Առաքել Դավիժեցու նկարագրության։

«Այլ եւ հոգելից սուրբ վարդապետս տէր Մովսէս կարգեաց դպրատուն ի մեծափառ սուրբ ուխտն Յոհանավանք, ուր ժողովեաց մանկունս յոլովս, եւ զամենեցուն զծախսն եւ զպէտսն ինքն հոգայր, եւ մանկունքն անզբաղ եւ անխափան ուսանէին զեկեղեցական ուսումն, եւ զգիրս Աստուածաշունչս, եւ զիմաստասիրականս, որք եղեն ամենեքեան արք պիտանիք եւ օգտակարք աշխարհի. վարդապետք, եպիսկոպոսք, եւ աբեղայք, եւ երիցունք, եւ ամենայն վանօրայք, որք ամայացեալք ի խաւարի կային, եղեն լցեալք միաբանօք, աբեղայիւք, եւ կրօնաւորօք, եւ գեղօրայք՝ վարժ երիցամբք» (Առաքել Դավիժեցի, Գիրք Պատմութեան, գլ․ԻԴ)։

(Հոգելից Տեր Մովսես (Տաթեւացի) սուրբ վարդապետը Հովհաննավանքի մեծափառ սուրբ միաբանությունում հաստատեց դպրատուն, ուր հավաքեց բազում ուսանողներ, բոլորի ծախսն ու կարիքներն ինքն էր հոգում։ Այնտեղ ջանադիր ու հաստատուն սովորում էին եկեղեցական և իմաստասիրական գիտելիքներ, Աստուածաշունչ գիրքը․ եւ բոլորը եղան պիտանի եւ օգտական մարդիկ՝ վարդապետներ եւ եպիսկոպոսներ, աբեղաներ եւ քահանաներ։ Եւ բոլոր վանքերը, որոնք ամայացել ու խավարի մեջ էին հայտնվել, վերստին լցվեցին միաբաններով, աբեղաներով, կրոնավորներով, իսկ գյուղերը՝ հմուտ քահանաներով)։

Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ