ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վերհիշենք

Վերհիշենք
28.01.2024 | 09:10

Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն «ընդունվեց» 1995ճին:

Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Նորանկախ Հայաստանի երկրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2005-ին:

Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Նորանկախ Հայաստանի երրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2015-ին:

Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Ստացվում է, որ նորանկախ Հայաստանում Սահմանադրություններն «ընդունվում են» տասը տարին մեկ: Ընդ որում, յուրաքանչյուր Սահմանադրության «ընդունումից» երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող է լինում:

Այժմ 2024 թվականն է:

Փաշինյան Նիկոլը ցանկանում է Սահմանադրություն փոխել: Մինչև փոխի, 2025 թվականը կգա: Դրանից երեք տարի հետո` 2028 թվականը:

Պատմությունը կկրկնվի:

Տպավորություն է` ինչ-որ մեկը նորանկախ Հայաստանի համար, տասը տարվա կտրվածքով, սցենարներ է գրում:

Ի դեպ, վատ սցենարիստ է` կրկնվում է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6303

Մեկնաբանություններ