ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Երեքը միասին, այս հրեշի համեմատ, նույնիսկ հրեշտակներ են

Երեքը միասին, այս հրեշի համեմատ, նույնիսկ հրեշտակներ են
17.08.2025 | 11:00

Ես այդպես էլ չեմ ընկալում բոլոր նրանց, ովքեր անցած երեսուն տարիների իրենց նեղությունների պատճառով նիկոլ են պաշտում։

Այ հարգելիներս, նախկին բոլոր երեք նախագահների օրոք այնքան եմ նեղվել, որ ստիպված հա արտագաղթել եմ։

Չեմ մանրամասնում, բայց իսկապես նեղվել եմ։ Սահմանն էլ դեռ մի անգամ գաղտնի անցա։

Բայց այդ ամենը չի նշանակում, որ նրանց վրա ունեցած քենս ինձ կուրացնի ու ես դառնամ նիկոլապաշտ։

Ախր սա տվել` նրանց անցել է։

Երեքը միասին այս հրեշի համեմատ նույնիսկ հրեշտակներ են։

Իհարկե, երկնքից վտարված։ Հա՛- հա՛- հա՛....

Ժողովուրդ, այնքան լավ երիտասարդներ կան մինչև քառասուն տարեկան կամ մի քիչ ավելի: Խելացի , կայացած։

Այդ հներին մոռացեք։

Առաջին հերթին պիտի այս հրեշից ազատվել։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ