ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Բոլորն էլ առանձին-առանձին ապրել են ուզում, բայց նաև ուրիշների ապրելը չեն ուզում

Բոլորն էլ առանձին-առանձին ապրել են ուզում, բայց նաև ուրիշների ապրելը չեն ուզում
03.10.2025 | 19:22

Ներկա աշխարհաքաղաքական առճակատման ընթացքն ու դինամիկան որոշվում է աշխարհի տարաբնույթ էլիտաների շահերի բախումով, ներառյալ հզոր երկրների քաղաքական էլիտաները և ֆինանսա-բանկային էլիտաները։

Այս գլոբալ բնույթի առճակատման ելքի ու աշխարհի ապագայի համար շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ամեն տեղ չէ, որ պետական շահերն ու տարաբնույթ էլիտաների շահերը համընկնում են։

Մյուս կարևոր հանգամանքը, որը էապես կարող է ազդել իր մասշտաբներով աննախադեպ այս բախման ելքի վրա, դա հակամարտ կողմերի մենթալիտետային տարբերություններն են ու նրանց պասիոնարության տարբեր մակարդակները։

Այս իմաստով շատ կարևոր է նաև հակամարտ կողմերի մտածողության իներցիոն բնույթը, որտեղ շատ կորուստներ ունեցողներն ամենից դժվար են համակերպվում նոր հզորացողների գոյության և նրանց ահագնացող ուժի հետ։

Կա մի այլ հանգամանք ևս, որը վճռական նշանակություն կարող է ունենալ գլոբալ իրադարձությունների ընթացքի վրա, և դա մեծ քաղաքակրթական արժեքի և ուժի ու հազորության շփոթելն է իրար հետ, մի երևույթ, որը հատկանշական է Եվրոպայի համար։

Այստեղ, Երոպայի ապագայի համար, բացի նրա առնվազն 400-ամյա դոմինանտ դիրքի հետևանքով առաջացած հիպերտրոֆացված ինքնագնահատականն ու դրա հետ կապված մենթալիտետային իներցիան և լիբերալ-դեմոկրատական ծայրահեղությունների ապակողմնորոշող հետևանքները, ճակատագրական նշանակություն կունենա նրա բնական ու անխուսափելի պառակտվածությունը, քանի որ նա բաղկացած է հակասություններ և տարբեր հզորություններ ու շահեր ունեցող պետություններից։

Այս իմաստով, Մեծ Պատմության կողմից ԵՄ-ի կառուցման գործը կդիտվի որպես մի անհաջող ֆլուկտուացիա, քանի որ նման միավորման հարցում դրսի ուժերի ճնշման պատճառով առաջացող կենտրոնաձիգ ուժերից բացի կան նաև շատ էական կենտրոնախույս ուժեր, որոնց բալանսը ներկայում դեպի այդ միության տրոհումն է տանում։

Ներկա աշխարհաքաղաքական թնջուկից դեպի որևէ տեսակի հավասարակշիռ վիճակ անցում կատարելու գործում կարևոր կլինի նաև դեմոգրաֆիական գործոնը, քանի որ դրա դինամիկան խիստ տարբեր է աշխարհի տարբեր մասերում։

Այս բոլոր հանգամանքները միասին բերում են մեծ անորոշությունների ու ճակատագրական ռիսկերի, որտեղ բոլորն էլ առանձին-առանձին ապրել են ուզում, բայց նաև ուրիշների ապրելը չեն ուզում, և խնդիրը այդ իրարամերժ ցանկությունների միջև բալանս գտնելն է, որը կբացառի մարդկության ինքասպանությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ