«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»-ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար»

Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»-ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար»
14.10.2025 | 11:11

Միջուկային սպառազինությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին ակնարկը միանգամայն թափանցիկ է

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների փոխանցումը, որոնց հեռահարությունը թույլ է տալիս հարվածել Մոսկվային, կարող է վատ ավարտ ունենալ բոլորի և, առաջին հերթին, Թրամփի համար. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև:

Այո՛, սա հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումն ու նաև սպառնալիքն է Թրամփին Մեդվեդևի միջոցով, քանի որ իր դիվանագիտական ու քաղաքական նրբանկատությամբ հայտնի Պուտինը, հաշվի առնելով ԱՄՆ- ի իր պաշտոնակցի հետ առաջիկայում հնարավոր հանդիպումը, չի ցանկացել անձնապես հանդես գալ այս սպառնալիքով ու փչացնել նրա հետ իր անձնական հարաբերությունները, ինչպես նաև այժմյանից էլ ավելի լարել դրական միտումներ խոստացող անքորիջյան հանդիպումից որոշ ժամանակ հետո, ցավոք, գնալով փչացող ռուս- ամերիկյան հարաբերությունները:

Եվ երկրորդ. Թրամփին ուղղված Մեդվեդևի նախազգուշացում- սպառնալիքն, այո՛, իր մեջ պարունակում է միջուկային սպառազինությամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին ակնարկ, քանի որ միմիայն այդ դեպքում է, որ ԱՄՆ- ի կողմից Ուկրաինային «Tomahawk» հեռահար ու բարձր ճշգրտության հրթիռների փոխանցումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի ու բոլորիս համար:

Կարելի է ասել գրեթե ողջ աշխարհում լրատվամիջոցների, քաղաքական շրջանակների, տարբեր երկրներում իրավիճակի հանդեպ ոչ անտարբեր մարդկանց ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ- ի կողմից Ուկրաինային «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր փոխանցման խնդիրը, որոնց կիրառումը հղի է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին, ռազմավարական նշանակության ռազմական թիրախներին ու, բացառված չէ, հենց ԱՄՆ- ին Ռուսաստանի միջուկային պատասխան հարվածով:

Նախ այն մասին, թե ինչ է հայտարարել Թրամփը երեկ

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է քննարկել Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման հարցը:

«Հնարավոր է, ես խոսեմ նրա հետ (Պուտինի հետ.- խմբ.) »,- «РИА Новости»– ի փոխանցմամբ, ասել է Թրամփը լրագրողներին՝ խոսելով այդ հրթիռների մասին:

ԱՄՆ- ի առաջնորդը միաժամանակ նշել է, թե որ դեպքում ԱՄՆ- ը կարող է Կիևին «Tomahawk» հրթիռներ տալ:

«Գուցե ասեմ՝ լսիր, եթե այս պատերազմը չհաջողվի կարգավորել, ես նրանց «Tomahawk» հրթիռներ կուղարկեմ»,- հավելել է նա:

Թրամփը նաև ասել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է սպառազինության հարցը, ապա հաստատել, որ Կիևը հույս ունի ստանալ հենց այդ հրթիռները:

Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ գործնականում որոշում է կայացրել Ուկրաինային ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, բայց ցանկանում է հասկանալ, թե Կիևն ինչպես է մտադիր օգտագործել դրանք: Կրեմլում ի պատասխան նշել են, որ նման քայլը կարող է էսկալացիայի լուրջ փուլ դառնալ, քանի որ «Tomahawk»- ը գոյություն ունի նաև միջուկային տարբերակով:

Հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Ուկրաինան «Tomahawk» հրթիռներ կարձակեն Ռուսաստանի տարածք, եթե դրանք, այնուամենայնիվ, հանձնվեն Ուկրաինայի ԶՈւ- ին. Մեդվեդև

Մեդվեդևը հույս է հայտնել, որ ԱՄՆ- ի առաջնորդ Դոնալդ Թրամփի վերոնշյալ խոսքերը կմնան «հերթական դատարկ սպառնալիք»:

Հենց ԱՄՆ- ն, այլ ոչ թե Ուկրաինան «Tomahawk» հրթիռներ կարձակեն Ռուսաստանի տարածք, եթե դրանք, այնուամենայնիվ, հանձնվեն Ուկրաինայի զինված ուժերին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Հարյուր անգամ ասվել է՝ հասկանալի նույնիսկ աստղա- շերտավոր համազգեստով հորեղբոր համար, որ թռիչքի ընթացքում «Tomahawk»- ի միջուկային կատարումը սովորականից տարբերակելն անհնար է։ Դրանց արձակումն իրականացնելու է ոչ թե բանդերական Կիևը, այլ հենց ԱՄՆ- ը։ Կարդալ (ԱՄՆ- ի նախագահ) Թրամփ: Ինչպես կպատասխանի Ռուսաստա՞նը: Ահա հենց…»,- մեկնաբանել է Մեդվեդևը Թրամփի հայտարարությունը։

«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի Ուկրաինական հակամարտությունը, ապա «իր համար դա վատ կավարտվի»։ Սպառնում է հարյուր մեկերորդ անգամ, մի խոսքով: Մնում է հուսալ, որ սա հերթական դատարկ սպառնալիքն է»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեդվեդևը հավելել է, որ հրթիռների փոխանցումը Կիևին կարող է «վատ ավարտ ունենալ բոլորի համար» և «առաջին հերթին՝ հենց Թրամփի համար»:

Կրեմլում անհանգստացած են

Կրեմլում ընդգծել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ- ի նախագահների զրույցի մասին հստակ պայմանավորվածություն դեռևս չկա, որի ընթացքում նրանք կարող են քննարկել Ուկրաինային «Tomahawk»- ի մատակարարման խնդիրը:

«Հենց որ հայտնվեն, խոսակցությունը կկայանա»,- ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սպիտակ տան տերը խոսել է միայն նման խոսակցության «անցկացման հնարավորության» մասին: Այսինքն՝ ոչ որոշակի մտադրության կամ պայմանավորվածության:

Կրեմլում ավելի վաղ նշել էին, որ Կիևին «Tomahawk»- ների հնարավոր մատակարարումը Մոսկվայի մոտ «ծայրահեղ մտահոգություն» է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ նման զենքը կարող է լինել ինչպես ոչ միջուկային, այնպես էլ միջուկային տարբերակով (մարտագլխիկով):

«Պատկերացրեք, գործողության մեծ շառավղով հրթիռը բարձրանում ու թռչում է։ Մենք գիտենք, որ դա կարող է լինել միջուկային կատարմամբ. ի՞նչ մտածի Ռուսաստանի Դաշնությունը… Օվկիանոսից այն կողմ ռազմական փորձագետները պետք է որ դա հասկանան»,- հայտարարել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին հոկտեմբերի 12- ին տված հարցազրույցում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն աջակցել է Կիևին «Tomahawk» հրթիռների մատակարարմանը

«Մենք ողջունում ենք բոլոր այն գործիքները, որոնք Ուկրաինան դարձնում են ավելի ուժեղ և Ռուսաստանը՝ ավելի թույլ»,- ընդգծել է Կալասը Կիևում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ