«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Տնտեսական բարդ տարի

Տնտեսական բարդ տարի
27.12.2018 | 22:46

2019-ը սկսվելու է տնտեսական ծանր խնդիրներով։ Սոցիալական վիճակը երկրում նույնն է մնացել, փոխարենը թանկանում են ապարանքի գները, գործազուրկների թիվն էլ ավելանում է։ Այս իրավիճակում նոր իշխանությունները բավականին տհաճ իրավիճակի առաջ են կանգնելու։ Եթե գազի սակագնի բարձրացման խոսակցություններն էլ իրականություն դառնան, դժվար է պատկերացնել, թե նոր տարում մարդկանց կենսամակարդակն որքան է ընկնելու։


Այս ամենին գումարվում է նաև ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված թանկացումների շղթան։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է այն ապրանքները, որոնք հունվարից կթանկանան։ Ներմուծվող մսամթերքի մաքսատուրքերը թանկանալու են 12,5%-ով, իսկ թռչնամսինը՝ 22%-ով։ Առաջին անհրաժեշտության ապրանքներից կարագը, բուսական ու կենդանական յուղը և ճարպային հիմքով այլ ապրանքները, ինչպես նաև բանջարեղենի որոշ տեսակներ, կթանկանան 13%-ով, դեղերը՝ 2- 4%-ով։
Այս ապրանքների թանկացմանն ու գազի սակագնի հնարավոր բարձրացման պատճառով թանկացումները շղթայական են լինելու և ազդելու են գրեթե բոլոր ապրանքների ինքնաարժեքի վրա։ Այսպիսի վիճակում հայրենի կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, ի՞նչ մեխանիզմներով է զսպելու գները կամ կոմպեսացնելու դրանք։ Առայժմ տնտեսական քաղաքականությունը, ինչպես բյուջեն է, իներցիոն է, ասել է՝ ինչ նախորդ իշխանությունները թողել էին, նորերը նույն կերպ շարունակում են նրանց բռնած գիծն առաջ տանել։ Բայց այս ամենը ներկայացվում է «տնտեսական հեղափոխություն» հնչեղ անվան տակ։ Հետաքրքիր է, որ դրան հավատացողների թիվը բավականին մեծ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ