Գողը` ուներ դողը,
բայց պիղծ էր իր ողը,
այդ պատճառով սիրեց
պապենական սողը...
Այդ պատճառով անգամ
նրան չօգնեց Նոյյան
Արարատյան արդար
մեր խաղողը...
ի՛նքը չուզեց մարդկանց
նմանությամբ ապրել.
երբ պիտ մանուկ դառնալ
և Տիրոջով փայլել,
և այդտեղի՛ց աճել
և այդտեղի՛ց քայլել...
սողնանց կարգն էր այլ կերպ`
բամբասանել այլոց,
արդար բաներն այլել,
նախանձել ու գայլել...
Գողը
ուներ դողը,
բայց պի՛ղծ էր իր ողը,
նրան տրվեց ուտել
միայն գետնի հողը,
մարդկա՛նց համար է լոկ
պապենական
արդա՛ր մեր խաղողը...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |