Մի նենգ ճահիճ
կարծեցնում էր ինքն իրեն լիճ.
-Մարդկանց հույսն եմ,
կյանքի լույսն եմ...
իմ անունն է` ամենաջինջ
մաքրաջուր լիճ.-
ստում էր նա,
որ միգուցե ճահիճ լինելն իր չիմանան,
գան իր գիրկը և` կուլ գնան...
-Ո՛վ օձե սիրտ, ո՛վ օձե բիրտ,
ո՛վ հին վիշապ,
լի նենգությամբ քո ափեափ,-
ասաց նրան իմաստունը,
որ այդ կեղծ լճին նայելիս`
խիստ տրտմում էր...
ում կլլեցիր,
եթե նրանց ճանաչեիր,
կամաչեիր...
Չե՛ս ճանաչում ու ամաչում,
զի չես հոսում` գործով խոսուն,
որովհետև քո ջուրն է քիչ,
այդ քչով էլ չհոսեցիր,
որ հասնես լիճ,
հոսողներին բամբասեցիր,
դարձար` ճահի՛ճ...
որոգայթ ես ու որովայն,
չունես հոգի, գլուխ ու սիրտ,
այդ պատճառով` ճահի՛ճ ես բիրտ,
անգործ ճահիճ,
հոտած ճահիճ`
ո՛չ երբեք լիճ...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |