Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

WhatsApp-ի օգտատերերը չեն կարող տեղեկություններ փոխանցել,քանի դեռ չեն ընդունել նոր պայմանները

WhatsApp-ի օգտատերերը չեն կարող տեղեկություններ փոխանցել,քանի դեռ չեն ընդունել նոր պայմանները
23.02.2021 | 21:00

BBC-ին հաղորդում է, որ WhatsApp-ի այն օգտատերերը, որ մինչև մայիսի 15-ը չեն ընդունի գաղտնիության նոր պայմանները, չեն կարող տեղեկություններ ստանալ կամ փոխանցել: Նրանց ակաունտը մեսենջերում կհամարվի ոչ ակտիվ, իսկ ոչ ակտիվ ակաունտները 120 օր հետո կհեռացվեն: Օգտատերերը կարող են ստանալ զանգեր ու ծանուցումներ՝ կարճ ժամանակ, հավանաբար մի քանի ամիս՝ հաղորդում է TechCrunch-ը:

Իր ծրագրերի մասին WhatsApp-ը հայտարարել է հունվարին՝ հարուցելով մեծ զայրույթ սոցցանցերում, բազմաթիվ օգտատերեր համարում են, որ WhatsApp-ը հակառակ իրենց կամքի, իրենց տվյալները կիսում է Facebook-ի գլխամասային ընկերության հետ: WhatsApp-ը բացատրեց, որ այդպես չէ և նորացման նպատակը դրամական փոխանցումների համակարգի տեղակայումն է: WhatsApp-ը իր գլխամասային ընկերության հետ արդեն կիսել է օգտատերերի IP հասցեները, գաջետների տվյալները, որոնցից նրանք մտնում են մեսենջեր, այդ պլատֆորմում արած գնումների տեղեկությունները: Եվրոպայում ու Բրիտանիայում անձնական տվյալների օգտագործման այլ կանոններ են գործում: Նրանց WhatsApp-ի փոփոխությունները չեն վերաբերի:

WhatsApp-ի սկզբնական հայտարարությունից հետո միլիոնավոր մարդիկ հեռացան այդ պլատֆորմից և ներբեռնեցին «Տելեգրամ», Signal և այլ մեսենջերներ, որ խոստանում են գաղտնիություն և տվյալների պաշտպանություն: WhatsApp-ը հետաձգել է նոր քաղաքականության ներդրումը և փոխել է առաջիկա փոփոխությունների ծանուցումների միջոցը:

Դիտվել է՝ 57169

Մեկնաբանություններ