Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են:
Փաշինյանը գիտակցում է, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:
Որոշներ, միգուցե, աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:
Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև` ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը` Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:
Անկախ համակարգի արձագանքից՝ իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |