Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դե գնացեք, բացեք ճանապարհը. Ռոբերտ Մելքոնյան

Դե գնացեք, բացեք ճանապարհը. Ռոբերտ Մելքոնյան
14.12.2022 | 07:31

ՈՒ՞ր են էն պիկապ քշող սորոսի ծռերի ու արևմտյան դեմոկրատիայի վաստակները, բարելներին, շառլմիշելներին, ֆոնդերլայններին պաշտողներն ու վստահողները…
Դե գնացեք, բացեք ճանապարհը:


Կանգնել ու նայում եք ռուս խաղաղարարներին սադրող ձեր հարազատ թուրքերի՞ն:
Գնացե՛ք, ձեզ պատեպատ տվե՛ք, դեսպանատները պաշարե՛ք, խելքի բերեք էդ գենդերացված հանրություն պաշտողներին, թող ձեր պաշտելի Ուկրաինայից բացի վերջապես տեսնեն, թե ինչ է կատարվում Հայաստանի, Արցախի շուրջ, թե ովքեր են այդ ակցիայի կազմակերպիչները, խորհուրդ տվողներն ու օգնողները. Մառախլապատ Ալբիոնի՞ց և, բնականաբար, մեծ եղբայր Թուրքիայի՞ց…


Երկրագունդը Սոդոմ-Գոմոր սարքող ԱՄՆ-ը, Եվրամիության կոռումպացված չինովնիկները չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում…
Նիկոլ Փաշինյանը, ելույթի փոխարեն, թող իր ԱԺ ամբիոնի էն թվերը հիշի ու Զելենսկու նման սկսի զանգել ու լայվեր անել:


Դե, եթե թուրքերն իրեն թշնամի չեն, թող զոհվածների ծնողներին ու պայքարող ակտիվիստներին ծեծի ենթարկող ոստիկանության բերետավոր զորքերով գնա բացի Արցախի ճանապարհը՝ որպես փորձված ճանապարհ փակող ու բացող…

Դիտվել է՝ 14250

Մեկնաբանություններ