ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ինչո՞ւ են խոչընդոտում ՀԿ-ի գործունեությանը

Ինչո՞ւ են խոչընդոտում ՀԿ-ի գործունեությանը
30.05.2014 | 11:00

Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինները խոչընդոտում են ,ԼոգոՍե երիտասարդական հասարակական կազմակերպության գործունեությանը: Այս մասին օրերս բարձրաձայնեցին ՀԿ-ի ներկայացուցիչները հրավիրած ասուլիսում: Նման եզրահանգման պատճառն այն է, որ երիտասարդները ցանկացել են Գյումրու Թատերական հրապարակում տեղակայված շատրվանը վերանորոգել, սակայն այս հարցում քաղաքապետարանի արձագանքը նրանց զարմացրել է ու անակնկալի բերել: ՀԿ-ն Գյումրու քաղաքապետարան ուղարկել է գրություն-խնդրանքը` ակնկալելով Գյումրու Թատերական հրապարակում տեղակայված շատրվանի ներկայիս վիճակի վերաբերյալ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից կատարված հետազոտություն-եզրակացությունը և շատրվանի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային պլանը: Սակայն Գյումրու քաղաքապետարանի պատասխան գրությունում նշված է, որ խնդրանքը ՏԻՄ-ի լիազորությունների մեջ չի մտնում, և վերոնշյալ փաստաթղթերը հարկավոր է պատվիրել համապատասխան լիցենզավորված կազմակերպությանը:

Ի դեպ, «ԼոգոՍ» ԵՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ վերջերս նախաձեռնել էին ՏԻՄ-ՀԿ երկխոսություն-հանդիպում, որը նպատակ ուներ ստեղծելու փոխադարձ համագործակցության եզրեր: Մինչդեռ շաբաթներ անց նրանց առաջարկած համագործակցությունը մերժվեց: «Սա խոչընդոտում է ՏԻՄ-ի հանդեպ վստահությանը և քաղաքում հետագա ներդրումներ անելուն»,-վստահեցրին «ԼոգոՍ» ԵՀԿ-ի ներկայացուցիչները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ