Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է տվյալ պահի կոնյունկտուրայից բխող տրամաբանությամբ

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է տվյալ պահի կոնյունկտուրայից բխող տրամաբանությամբ
26.04.2018 | 15:33

Հանրահավաքային և իրական քաղաքականության տարբերությունները, թերևս, սառը ցնցուղ էին մեր հասարակության, ինչպես նաև քաղաքական դաշտի, այսպես կոչված, արևմտամետ հատվածի համար: Նկատի ունենք երեկ` Պետրոս Ղազարյանի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում էր ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու թեմային:

Հիշեցնենք, որ դրա ջատագով էր ներկայանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք» դաշինքը: Պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ինչպես է համատեղելու Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ պահպանելու ձգտումը և ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանը պարզապես բացատրեց, որ «ընդդիմության կարգավիճակը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու խնդիրները ազատորեն, սակայն երբ իրենք գան իշխանության, այդ մոտեցումը, ըստ էության, կարող է վերանայվել»:

Փաստորեն արդեն այսօր, ընդդիմության անվիճելի առաջնորդը հասկանալ է տալիս, որ մի բան է ասել և հայտարարելը, այլ բան է, երբ իրական իշխանություն ես և պետք է զբաղվես իրական քաղաքականությամբ: Այստեղ տեղին էր լրագրողի անմիջական արձագանքը, թե արդյոք նման շա՞տ հարցեր են լինելու, որոնք այժմ մի մոտեցում են պարունակում, իսկ իշխանության գալու դեպքում վերանայվելու են 180 աստիճանով: Ի դեպ, արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն այս դեպքում էլ հաստատեց, որ նման հարցեր կարող են լինել: Փաստորեն, ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է տվյալ պահի կոնյունկտուրայից բխող տրամաբանությամբ: Եվ ամենևին էլ փաստ չէ, որ այն, ինչ հիմա հայտարարվում է հանրահավաքային ամբիոնից, արդեն մեկ շաբաթ հետո չի վերանայվի:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ