ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Փաշինյան-Ալիև տանդեմը գրոհում է Հայ եկեղեցու ուղղությամբ

Փաշինյան-Ալիև տանդեմը գրոհում է Հայ եկեղեցու ուղղությամբ
31.05.2025 | 11:02

Այն ինչ այսօր կատարվում է մեր եկեղեցու շուրջ և այն գրոհը, որը նախաձեռնվել է մեր հոգևորի նկատմամբ բնավ պատահականություն չէ։

Ընդամենը բավական է հիշել, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կառավարության նիստում վիժվածքի կողմից իրականացված հերթական թիրախավորմանը՝ օրեր առաջ նախորդել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների խորհրդի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից մեր եկեղեցու նկատմամբ վիրավորանքներով լի ստի և կեղծիքի տարածումը, ինչպես նաև «Երևանի մասնաճյուղ»-ի ստեղծման որոշումը։

Փաշինյան-Ալիև տանդեմը նաև այս հարցում է սինխրոն գործում։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3762

Մեկնաբանություններ