ՄԱՍ 3
Քրիստոնյաները ընտրության մասնակից ապագա որոշում կայացնողների, պետության կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն ունեցողների մասին կարծիք կազմելիս կամ նախապատվություն տալիս ցանկալի է առաջնորդվեն ոչ թե զգացմունքայնությամբ, անձնական համակրանքներով կամ հակակրանքներով։ Առանցքային նշանակություն պետք է ունենա այն, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք մեր երկրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ու նշանակության վերաբերյալ, թե արդյո՞ք կրողն ու պահապանն են քրիստոնեական արժեհամակարգի, թե արդյո՞ք բժշկա-կենսաբանական և սոցիալական բնագավառներում ունեն քրիստոնեական հավատի և Մայր Եկեղեցու մոտեցումների հիման վրա ձևավորված աշխարհայացք։
Այս ամենը պարզելու համար առաջարկում եմ իրեն քրիստոնյա համարող մարդուն կողմնորոշվելու նպատակով 33 հարցից բաղկացած հարցաշար, որը կարող են ուղղել վերոնշյալ հավակնորդներին։ Նախորդ երկու գրառումների 22 հարցերով անդրադարձանք մայր եկեղեցու հետ հարաբերություններին և քրիստոնեական արժեհամակարգին (հղումները՝ մեկնաբանությունում)։ Այս անգամ 11 հարցերը վերաբերվում են բժշկա-կենսաբանական և սոցիալական բնագավառին։
ՄԱՍ 3. ԲԺՇԿԱ-ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
1. Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը կենսաբանական էթիկայի հարցերում․ ինչպե՞ս եք վերաբերվում հղիության արհեստական ընդհատումներին, փոխնակ մայրությանը և նմանատիպ հարցերի՝ քրիստոնեական բարոյագիտության լույսի ներքո։ Պետությունը պետք է խրախուսի՞, թե՞ սահմանափակի այս երևույթները՝ հաշվի առնելով Եկեղեցու դիրքորոշումը։ Պատրա՞ստ եք համապատասխան օրենսդրական փոփոխությունների։
2. Ինչպե՞ս եք վերաբերվում թվային տեխնոլոգիաների միջոցով քաղաքացիների «սոցիալական վարկանիշի» հնարավոր ներդրմանը։ Արդյո՞ք հավատարիմ եք այն սկզբունքին, որ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը չեն կարող կախված լինել ալգորիթմների գնահատականից։
3. Պատրա՞ստ եք երաշխավորել, որ պետությունը չի ներդնի թվային դրամական այնպիսի համակարգեր, որոնք հնարավորություն կտան պետական մարմիններին՝ հետևելու քաղաքացու յուրաքանչյուր ծախսին, արգելափակելու հաշիվները կամ սահմանափակելու գնումները՝ հիմնվելով քաղաքացու քաղաքական կամ հասարակական դիրքորոշման վրա։
4. Ինչպես ե՞ք վերաբերվում հանրային առողջության տեսանկյունից նշանակություն չունեցող, արդյունավետությունը և անվտանգությունը չփորձարկված Քովիդի դեմ «պատվաստանյութերի» անվան տակ գենետիկական պրեպարատների ագրեսիվ քարոզչությանը և բնակչությանը դրանց ընդունման անուղղակի պարտադրմանը պետական մարմինների կողմից։
5. Արդյո՞ք ընդունում եք, որ առանց օրենքով հաստատված գիտակցված համաձայնության սկզբունքը պահելու՝ որևէ միջամտություն մարդու մարմնի մեջ, թեկուզ անուղղակի պարտադրանքի ներքո (աշխատանքից ազատում, ուսման, հանրային վայրերի այցելության սահմանափակում,) չի կարելի անել, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մարմինը «Սուրբ Հոգու տաճար» է, և մարդն ունի գիտակցված ընտրության իրավունք, որը պետությունը չպետք է ոտնահարի։
6. Արդյո՞ք պատրաստ եք երաշխավորելու, որ ապագայում բժշկական որևէ միջամտություն (այդ թվում՝ պատվաստումներ կամ դրանց անվան տակ գենային ներարկումներ) չի կարող լինել հարկադիր՝ ուղղակի կամ անուղղակի (աշխատանքից, զինվորական ծառայությունից ազատում, ուսման սահմանափակում և այլն) եղանակով, իսկ առաջարկվողը պետք է անցած լինի նվազագույն 5-ամյա փորձարկումների շրջան։ Եթե Աստված մեզ մեր հոգու փրկությունը չի պարտադրում, ապա պետությունն ինչո՞ւ պետք է մարմնի «փրկությունը» պարտադրի։
7. Պատրա՞ստ եք օրենսդրորեն արգելելու ցանկացած տեսակի խտրականություն մարդկանց նկատմամբ՝ ելնելով նրանց բժշկական ընտրությունից (օրինակ՝ պատվաստված կամ չպատվաստված լինելու հիմքով)։ Արդյո՞ք հավատարիմ եք մարդու իրավունքների հավասարության սկզբունքին՝ անկախ բժշկական կարգավիճակից։
8. Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նախկինում հանրային առողջապահության հարցերում այլընտրանքային կարծիք ունեցող մասնագետներին ճնշել են կամ լռեցրել։ Արդյո՞ք երաշխավորում եք, որ ապագայում կապահովվի ազատ գիտական քննարկումների հնարավորությունը՝ առանց գրաքննության։
9. Պատրա՞ստ եք ուսումնասիրելու պատկան մարմինների կողմից ՀՀ բնակչությանը պատվաստման անվան տակ «Քովիդ» գենետիկական ներարկումների (այդ թվում երեխաների և կանանց շրջանում անթույլատրելի փաստացի փորձարկումների) հետևանքով առողջությանը հասցված վնասները, այդ ընթացքում և հետագա տարիներին մահվան իրական պատճառները, կեղծ տեղեկատվությունների տրամադրումը, վիճակագրական տվյալների թաքցնելը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
10. Ինչպե՞ս եք վերահսկելու, որ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերը, որոնք իրականացվում են կոնվենցիայի ներդրման քողի ներքո, չշեղվեն իրենց բուն նպատակից (օրինակ՝ երեխաների՝ սեռական շահագործումից պաշտպանությունը) և չծառայեն ոչ ավանդական արժեքների տարածմանը։ Ըստ Ձեզ՝ կա՞ն արդյոք միջազգային փաստաթղթեր կամ կոնվենցիաներ, որոնք սպառնում են Հայաստանի հոգևոր, կենսաբանական անվտանգությանը, և պատրա՞ստ եք վերանայելու Հայաստանի մասնակցությունը դրանցում՝ այն պաշտպանելու համար։
11. Ինչպի՞սի դիրքորոշում ունեք տրանսհումանիզմի և բիոտեխնոլոգիաների միջոցով մարդու կենսաբանական տեսակի արհեստական վերափոխման (օրինակ՝ գենետիկ մոդիֆիկացիա, մարդ-մեքենա ինտեգրում) վերաբերյալ։ Արդյո՞ք համարում եք, որ մարդն ունի աստվածատուր անփոփոխ բնություն և արժանապատվություն, որը պետք է պաշտպանված լինի օրենքով՝ ընդդեմ ցանկացած տեխնոլոգիական միջամտության, որը փորձում է «խմբագրել» կամ «կատարելագործել» մարդկային էությունը։
Սամվել դպիր Գրիգորյան