«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում

Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում
05.05.2025 | 18:36

Չէ', փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են:

Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց.

- ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր-Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես, յուրայիններին ու «գրպանի» կուսակցություններին հասկացրեց, որ 2026-ին վերարտադրությունը գերնպատակ է, եթե նույնիսկ դրա գինը ծեծը և բռնությունը լինեն:

- Հայաստանն օրենքի երկիր չէ, որովհետև իշխանության վերնախավը, դրա «վեցնոցները» օրենքից վեր են, իսկ ընդդիմադիրների համար՝ օրենքը գործում է անհամաչափ խիստ:

- Երևանը քաղաքապետ չունի. Ավինյանը սոսկ Փաշինյան- Սարգսյան համաձայնության պատանդն է, որի հեղինակությունը կարելի է «քացու տակ» տալ՝ ընդամենը մի շանտաժով, որի հետ գործող վարչապետը համերաշխ է:

- Հայկական արևմտականության կամ դրա տնազի սիմվոլը ծեծն ու շանտաժն են: Ավելորդ է ասել, որ հայրենիքի գողի գրպանում տեղավորված խուժանը որևէ աղերս չունի արևմտյան արժեհամակարգի հետ՝ բացի այն հետևողականորեն վարկաբեկելուց:

- Փաշինյանը նման վարքագծով հրահրում է քաղաքացիական բախումներ, որովհետև անպատժելիությունը ծնելու է նորը ու երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.

Այս ամենի մասին այսօր երեկոյան խոսելու եմ իմ յութուբյան ալիքում:

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ