ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մինսկը հերքել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերը

Մինսկը հերքել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին օգնություն տրամադրելու վերաբերյալ ԶԼՄ-ների լուրերը
04.04.2016 | 21:10

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է որոշ ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, զենք է մատակարարում Ադրբեջանին։
«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում հնչած հայտարարություններին՝ Բելառուսի կողմից կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին, անհիմն լուրեր են»,- ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկի հայտարարությունում։ Նրա խոսքով՝ Բելառուսը «միշտ պատրաստ է նպաստել բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանը»: «Ռազմական լուծման կամ ռազմական օգնության մասին չի կարող ոչ մի խոսք լինել»,- հայտարարել է Միրոնչիկը: Նա նշել է, որ «գլխավոր դիրքորոշումը, որից ելնում է բելառուսական կողմը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու հստակ կոչն է, ինչպես դա նշված է ՄԱԿ-ի կանոնադրությունում կամ այլ հեղինակավոր միջազգային-իրավական փաստաթղթերում»։ Բելառուսի ԱԳՆ-ում «նախկինի պես վստահ են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և միայն համընդհանուր ճանաչված սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան»։

Դիտվել է՝ 3644

Մեկնաբանություններ