ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հույս ունենք, որ հաղթանակներ կունենանք և՛ ռազմական, և՛ մշակութային ոլորտում»

«Հույս ունենք, որ հաղթանակներ կունենանք և՛ ռազմական, և՛ մշակութային ոլորտում»
05.04.2016 | 14:33

Մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը: «Իրատեսը» փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց`խնդիրներ, դժվարություններ լինո՞ւմ են մեծանուն արվեստագետների` հայաստանյան այցը ապահովելու, նրանց համաձայնությունը ստանալու առումով:

Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ «Երևանյան հեռանկարները» Եվրոպայի լավագույն փառատոներից մեկն է: 15-ամա փառատոնի անունն այնքան բան է ասում, որ նման դժվարություններ չեն կարող լինել, այդ փուլն արդեն անցել են:
Հետաքրքրվեցինք նաև` շարունակություն ունենալո՞ւ է «Քեզ հետ, Հայաստանը» նախագիծը, որի շրջանակում 2015-ին համերգների շարք է ներկայացվել արտերկրում: Համատեղ ելույթ են ունեցել հայ և օտարազգի հանրաճանաչ երաժիշտները` աշխարհի տարբեր բեմերից հնչեցնելով նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան, Վաչե Շարաֆյան, Ստեփան Ռոստոմյան...):
Փառատոնի գլխավոր մենեջերը վստահեցրեց, որ գուցե ոչ նախորդ տարվա ինտեսիվությամբ ( յոթ-տասը համերգ), բայց փորձելու են տարեկան գոնե մեկ-երկու համերգ ունենալ դրսում` ապահովելով հայ երաժիշտների միջազգային ճանաչումը: Անդրադառնալով «Սահմանային լարվածությանը համահունչ հնարավո՞ր է «Երևանյան հեռանկարներում» լինեն ծրագրային փոփոխություններ, փոխվեն ուղերձը, բովանդակությունը նախագծերի» հարցին` ասաց. «Ամեն բան հնարավոր է, սակայն աղոթում ենք առ Աստված, որ ամեն բան բարի լինի, և մեծ ծավալ չստանան պատերազմական գործողությունները: Հույս ունենք, որ կգնանք առաջ ու հաղթանակներ կունենանք և' ռազմական, և' մշակութային ոլորտում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ