Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

ՈՒմ երբ կվեկալեն

ՈՒմ երբ կվեկալեն
18.02.2025 | 06:15

Քեզ՝ թքառատ ալեն

Առավոտը կվեկալեն,

Մի քիչ մուղամ կչալեն,

Որ զիբիլը թալեն։

Քեզ՝ դեղ ծախող արսեն

Մի ժամ հետո կվեկալեն,

Դոշիդ սիլոս կդարսեն,

Որ զիբիլը թալեն։

Բաբաջ, ստյոպ, շիրին․․․

Ձեզ բիրիքով կվեկալեն,

Ժեխը կասի իր բայաթին,

Որ զիբիլը թալեն։

Էսպես կարգով կգան հասնեն

Հողատուի ապրած մայլեն,

Ազան կասի թախծոտ մոլլեն,

Որ զիբիլը թալեն․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4422

Մեկնաբանություններ