Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թուրքիան ստացել է տարածաշրջանում Արևմուտքի շահերի առաջմղման արտոնություն

Թուրքիան ստացել է տարածաշրջանում Արևմուտքի շահերի առաջմղման արտոնություն
08.12.2024 | 08:32

Ցավոք, տարածաշրջանում լարվածության ֆոնի դրամատիկ զարգացումը գուժում է ապագայում նոր հակամարտության օջախների բռնկման մասին։

Թուրքիան, ըստ էության, ստացել է տարածաշրջանում Արևմուտքի շահերի առաջմղման և իր ազդեցության սողացող տարածման լիակատար արտոնություններ։

Սիրիայի անկումը (եթե Իրանի և «դիմադրության առանցքի» ողջ ներուժը չներդրվի կանխորոշված ընթացքը բեկելու համար) շարունակություն կունենա դեպի Իրան։ Իսլամիստ ծայրահեղականները իսկական որս են սկսելու շիադավան բնակչության դեմ, և թուրք-իսրայելական տանդեմը ահաբեկչական խմբավորումների միջոցով հարձակումները շարունակելու է դեպի Իրան։

Էսպիսին է տարածաշրջանում եռացող հակամարտությունների առնվազն նախնական «էպիկրիզը»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8220

Մեկնաբանություններ