Հունվարի 27-ը որպես «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանելու մասին օրինագիծը հենց «հունվարի 27»-ին միայն աննորմալ մեկը կարող էր հղանալ։
Ադրբեջանը Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սկսել է սեպտեմբերի 27-ին, իսկ մեր աննորմալները, Ադրբեջանին չնեղացնելու համար, որոշել են «Հիշատակի և խոնարհումի օր» սահմանել հունվարի 27-ը։ Ուզում ես հարցնել էս միտքը հղացողներին՝ «հունվարի 27»-ը ի՞նչ կապ ունի, բայց դե, ինչպես ձեր 4-րդ հանրապետություն ասվածը, էնպես էլ սա նույն տրամաբանության մեջ են:
Դուք ուղղակի անկարող եք մտածել մի բան, որը ո՛չ թե կպառակտի, այլ կմիավորի մարդկանց՝ գոնե ցավի շուրջ․․․
Ոնց որ ձեր «քաղաքացու օրը», էնպես էլ սա ուղարկվելու է գրողի ծոցը, որովհետև այդ օրվա հետ մենք չունենք ո՛չ մի էմոցիա: «Հիշատակի և խոնարհումի օրը» սեպտեմբերի 27-ն է լինելու:
Արա Պողոսյան